Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Սաքարյա նահանգի մակարոնի գործարանում պայթյունի հետևանքով 20 մարդ է վիրավորվել:
Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։
«Անատոլիական ավտոմայրուղուց Հենդեկ տանող ճանապարհին գտնվող մակարոնի գործարանում անհայտ պատճառով պայթյուն է տեղի ունեցել, հաղորդագրությունը ստանալուց հետո բազմաթիվ շտապօգնության մեքենաներ և հրշեջ բրիգադներ են ուղարկվել դեպքի վայր»,- հայտնել է հեռուստաալիքը։
Տուժածներին բժշկական խմբերը տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։ Հրշեջ-փրկարարների աշխատանքները շարունակվում են։