World News

Երևանում ԱԱԾ հարբած աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածք

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Հովհաննես Կարապետյանը իր վարած «Range Rover» մակնիշի «60 DO 088» համարանիշի ավտոմեքենայով Շահամիրյանների փողոցում բախվել է երկաթե պաշտպանիչ սյուներին, ապա գազախողովակներին, գազի հաշվիչին, առաջ ընթացել, բախվել թիվ 75 տան պատին ու երկաթե դարպասին, կոտրել դրանք ու մասամբ հայտնվել բնակչի տան տարածքում:  

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն սկսվել է գազի արտահոսք:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը սկզբում հրաժարվել է սթափության թեստ հանձնել, սակայն սթափության փորձաքննությունից հետո պարզվել է, որ նա սփափ չի եղել, ինչի համար 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավուքից:

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Հ. Կարապետյանը աշխատում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:

Читайте на 123ru.net