Քանի՞ կոպեկ արժե վախեցած գալը, սպասում է՝ ծնողները գնան, որ գա Եռաբլուր, չենք գնալու. զոհված զինծառայողի հայր
Զոհված զինծառայողների ծնողները նախօրեին Եռաբլուրում էին, որ թույլ չտային ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր:
Զոհված զինծառայողի ծնողներից Վիգեն Ազատյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինչ նախատեսել էին անել, արեցին:
«Այսինքն խանգարեցինք տվյալ ժամին իրենց գալը Եռաբլուր: Քանի՞ կոպեկ արժե վախեցած գալը, սպասում է՝ ծնողները գնան, որ գա Եռաբլուր: Մենք չենք գնալու»,-ասաց նա:
Հարցին՝ կլինե՞ն բախումներ, եթե վարչապետը գա, նա պատասխանեց. «Թող իրենք մտածեն, մենք սովոր ենք արդեն: 4 տարի նկար համբուրողի համար բախումը էակա՞ն է»:
Խոսելով օրվա խորհրդի մասին՝ Ազատյանը նշեց, որ տղաների տոնն է, գալիս շնորհավորում ու գնում են, ուրիշ տեղ չկա շնորհավորելու:
«Այսօր մեր երկիրը նորմալ ղեկավարի կարիք ունի, որ վերադարձնի հայի պատիվը, արժանապատվությունը և մնացածը, որ կորցրել ենք: Նա Արցախը հանձնել է հայրենասիրությունից դրդվա՞ծ: Եթե ինքը հայրենասեր է, ուրեմն ոչ մի նորմալ հայ հայրենասեր չի: Երբևէ Հայաստանը չի ունեցել այդպիսի վախկոտ, թրքասեր ղեկավար, ինչպիսին ինքն է»,- շեշտեց նա: