Տարածաշրջանում ռազմական էսկալացիան չի բխում Իսրայելի շահերից․ Քիրբի
Տարածաշրջանում ռազմական էսկալացիան չի բխում Իսրայելի շահերից։
Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
Տարածաշրջանում ռազմական էսկալացիան չի համապատասխանում «Իսրայելի լավագույն շահերին», քանի որ Իսրայելի և Լիբանանի սահմանի երկայնքով աճող լարվածությունը հանգեցրել է լայնամասշտաբ պատերազմի մտավախության։
«Մենք չենք կարծում, որ այս ռազմական հակամարտության սրումը բխում նրանց շահերից», - ասել է Քիրբին ABC-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ ԱՄՆ-ն «այս մասին անմիջականորեն ասել է մեր իսրայելցի գործընկերներին»։
«Լարվածությունն այժմ շատ ավելի բարձր է, քան ընդամենը մի քանի օր առաջ», - ասել է Քիրբին: