World News

Նեթանյահուին պետք է կանգնեցնել․ Էրդողան

Նեթանյահուին պետք է կանգնեցնել, ինչպես ժամանակին կանգնեցրին Հիտլերին։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝  ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից։

«Ինչպես մարդկության դաշինքը կանգնեցրեց Հիտլերին 70 տարի առաջ, հիմա էլ նույն ընդհանուր ջանքերով պետք է կանգնեցնի Նեթանյահուին և նրա մարդասպանների հանցախմբին:

Մենք կարծում ենք, որ ներկա պայմաններում անհրաժեշտ է խորհուրդ տալ ուժի կիրառում՝ Իսրայելին զսպելու համար»,- ասել է Էրդողանը։

«Իսրայելա-պաղեստինյան հակամարտության հիմնական պատճառը պաղեստինյան տարածքների օկուպացիան է: Պաղեստինյան պետության ստեղծումը չի կարելի հետաձգել։

ՄԱԿ-ը, որի հովանու ներքո մենք այժմ աշխատում ենք, ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ խաղաղությունը պահպանելու համար։

ՄԱԿ-ի ստեղծմամբ կայունության և խաղաղության հույսերը վերածնվեցին։ Սակայն վերջին տարիներին ՄԱԿ-ը դարձել է ոչ ակտիվ կառույց։

Մենք տեսնում ենք, որ միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը չափազանց կարևոր են հինգ երկրի (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ-խմբ.) քմահաճույքին թողնելու համար, ասել է Էրդողանը։

Читайте на 123ru.net