World News

Հայ-կիպրական կապերը կարող են նպաստել ԵՄ շրջանակներում Հայաստանի ինտեգրացիոն գործընթացներին. Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատում Կիպրոսի աջակցությունը Եվրամիության կառույցների և անդամ պետությունների հետ փոխհարաբերություններում։ Պապիկյանն այս մասին ասաց մամուլի համար հայտարարության ժամանակ։

«Հայ-կիպրական կապերը կարող են իրենց նպաստը բերել կազմակերպության շրջանակներում Հայաստանի ինտեգրացիոն գործընթացներին»,-նշել է նա։ 

Նախարար Պապիկյանի խոսքով՝ Կիպրոսի գործընկերոջ հետ նաև քննարկումներ են ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ նույնպես։

«Այդպիսի քննարկումները կրելու են շարունակական բնույթ և նպաստելու են մեր ժողովուրդների անվտանգությանն ու պաշտպանությանը։ 

«Անելու ենք հնարավորինը ռազմական, ռազմա-տեխնիկական համագործակցությանը նոր որակ հաղորդելու և անվտանգային նոր մարտահրավերներին համատեղ ջանքերով դիմակայելու համար»,-եզրափակեց Պապիկյանը։

Читайте на 123ru.net