World News

Lexus-ի նոր թռիչքը. ներկայացվել է ամբողջությամբ թարմացված GX 550-ը (տեսանյութ)

«Լեքսուս Ղազախստան»-ը և «Լեքսուս Եվրոպա»-ն Հարավային Կովկասի երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրել էին Ղազախստանի Ակտաու քաղաք՝ մասնակցելու 2024 թվականի արտադրության «Լեքսուս GX 550» ամենագնացի փորձարկմանը։

Լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան շքեղ դիզայնով, տեխնիկական նորարարություններով ամենագնացը փորձարկել Ակտաուի գեղատեսիլ վայրերում։

3,5 լիտր շարժիչի ծավալով` V6 Twin-Turbo, 354 ձիաուժով, 32 դյույմ անվադողերով, նախորդներից ամբողջապես տարբերվող «Լեքսուս GX 550» ամենագնացը Ղազախստանում հատեց 450 կիլոմետր՝ անցնելով Մետաքսի ճանապարհի անցյալի ճամփորդների երթուղով՝ հաղթահարելով քաղաքային, լեռնային, արտաճանապարհային խոչընդոտները, անապատային ու հսկա քարերի հովիտների արգելքները։ Նորագույն տեխնոլոգիաները բազմապատկել են ամենագնացի արտաճանապարհային հնարավորությունները, ինչի շնորհիվ հաղթահարելի են դառնում անգամ ամենաանանցանելի թվացող երթուղիները։ 3,5 տոննա ծանրության քարշակման հնարավորությամբ ամենագնացը պատրաստ է անգամ ժայռեր տեղաշարժել։

Անվտանգությունն առաջնային է` սկզբունքով կիրառվել է Lexus Safety System-ը, նախաբախման անվտանգության համակարգը նվազեցնում է այլ տրանսպորտային միջոցների ու հետիոտների հետ բախման վտանգը, վարորդին աջակցող նորարարական տեխնոլոգիաների շնորհիվ «Լեքսուս GX 550» ամենագնացով երթեկելը ոչ միայն չի հոգնեցնում, այլ նաև խիստ հաճելի է դառնում։ Մեքենայի սրահն առանձնանում է գերհարմարավետությամբ, մինիմալիզմով, ժամանակակից դիզայներական լուծումներով՝ պատրաստ բավարարելու ամենաքհմահաճ հաճախորդների պահանջները։

Նոր մոդելն արդեն հասանելի է «Լեքսուս Երևան»-ի սրահում՝ պատրաստ հաղթահարելու հայաստանյան արտաճանապարհային, լեռնային, քաղաքային ճանապարհները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Читайте на 123ru.net