World News

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան Սիրիայում քիմիական զենքի կիրառմամբ սադրանք են նախապատրաստում. ՌԴ արտաքին հետախուզական ծառայություն

ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի հատուկ նշանակության ուժերը Սիրիայում քիմիական զենքի կիրառմամբ սադրանք են նախապատրաստում, հայտնել է ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Ռուսական կողմի պնդմամբ՝ նպատակը ՄԱԿ-ում ու Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Դամասկոսին ու Մոսկվային վարկաբեկելու արշավ սկսելն է: Դրա համար նրանք ցանկանում են ներգրավել «Սպիտակ սաղավարտներ» ՀԿ-ին, որի ակտիվիստները կզբաղվեն «միջադեպի հետևանքների» տեսանկարահանմամբ, նշված է ՌԴ արտաքին հետախուզական ծառայության հայտարարությունում։

Ըստ ռուսական կողմի պնդման՝ ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի գործողության պլանը ենթադրում է զինյալների կողմից անօդաչու թռչող սարքի միջոցով քլորով ականապատ կոնտեյներ գցել Իդլիբի դեէսկալացիայի գոտում ահաբեկիչների դիրքերի վրա հարձակումների ժամանակ:

Читайте на 123ru.net