World News

ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի դեմ «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակը հաղորդում է ներկայացրել

«Արմ Կոնսուլը» պահանջում է քրեական գործ հարուցել և պատասխանատվության ենթարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանին․

«Այս տարվա սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը հարցազրույցի ընթացքում հնչեցրել է արտահայտություններ՝ ընդդեմ արցախցիների, որոնք առերևույթ պարունակել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի հատկանիշներ, այն է՝ անձանց նկատմամբ էթնիկական ծագումով և քաղաքական հանգամանքերով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք, որոնք կատարվել են զանգվածային լրատվության միջոցի օգտագործմամբ։

Մասնավորապես, հարցազրույցի ընթացքում Գուրգեն Մելքոնյանը հնչեցրել է հետևյալ արտահայտությունները (մեջբերվում է բառացի)՝ «Իրենց (արցախցիների) շենքը (Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենք) էնտեղ ա, իրանք թող ապրեն իրանց համար, թող աշխատեն, բայց մեր երկրի գործերին չխառնվեն, չխառնվեն։ Էս ա խնդիրը (…) », « (…) Արցախը իրանց (արցախցիների) երկիրն էր։ Արցախը հանձնեցին, էկան էստեղ։ Հիմա թող իրանց հյուրի նման պահեն, ոչ թե ուզենան տանտեր դառնան։ Առանց էդ էլ քսան տարի տանտեր են եղել, դրա համար էս երկիրը էս վիճակին ա (…) » և այլն։

Այս դեպքով պայմանավորված «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության հիմքով»։

Читайте на 123ru.net