World News

ՔՊ-ն արդարադատության նախարարի թեկնածուի հարցով դեռ որոշում չունի

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում շարունակվում են արդարադատության նախարարի թեկնածուի ընտրության վերաբերյալ քննարկումները, որոշում դեռ չկա: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցում հայտնեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները:

Անդրադառնալով դիտարկմանը, թե շրջանառվում է այն տեղեկությունը, որ նախարարի պաշտոնում քննարկվում է խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի թեկնածության հարցը՝ Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Կուսակցության ներսում քննարկումներ են տեղի ունենում: Քննարկումների ընթացքում պարզ է, որ պետք է հնչեն անուններ: Այդ անունները հնչում են: Բայց այդ քննարկումների արդյունքում որոշում կայացնելուց հետո մենք հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ»:

Գրիգոր Մինասյանն օրեր առաջ հրաժարական է տվել Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնից։ Ավելի վաղ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ ստորագրահավաք էին սկսել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով:  

The post ՔՊ-ն արդարադատության նախարարի թեկնածուի հարցով դեռ որոշում չունի first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net