World News

Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը

Հոկտեմբերի 7-14-ը Պորտուգալիայի Վիլա-դու-Կոնդե քաղաքում տեղի կունենա ITKF-ի աշխարհի 22-րդ առաջնությունը, որին կնախորդի մինչև 14 տարեկանների Եվրոպայի գավաթի խաղարկությունը։

Մինչև 14 տարեկանների մրցաշարում Հայաստանը կներկայացնի 5 մարզիկ։

Մարզիչ Գոռ Ավագյանի գլխավորությամբ հանդես կգան Արթուր Ալեքսանյանը, Միքայել Հարությունյանը, Արման Քոչարյանը, Նարեկ Ջանիբեկյանն ու Աշոտ Երիցյանը։

Աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայանա ուժեղագույն կազմով։ Ավանդական կարատե-դո ֆեդերացիայի նախագահ ու հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սուրեն Մաթևոսյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն Նարեկ Իսկանդարյանը, Արթուր Ոսկանյանը, Տիգրան Աբրահամյանը, Գագիկ Հովհաննիսյանը, Միքայել Մաթոսյանը, Հովհաննես Հակոբյանը, Նարեկ Մովսիսյանը, Արման Կարախանյանը, Էրիկ Հովսեփյանը, Մարատ Հարությունյանը, Շահեն Առաքելյանը, Արթուր Խաչատրյանը, Հայկ Հարությունյանը, Դավիթ Կոջամանյանը, Գագիկ Հովհաննիսյանը, Սյուզաննա Հարությունյանը։

Читайте на 123ru.net