World News

Հս. Կորեան միջուկային զենք կկիրառի, եթե ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություն լինի. Կիմ Չեն Ըն

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկիրը միջուկային զենքով կպատասխանի, եթե Հարավային Կորեան և ԱՄՆ-ն ուժ կիրառեն Փհենյանի նկատմամբ՝ ոտնձգություն կատարելով նրա ինքնիշխանության դեմ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությանը:

Ինչպես ընդգծել է ԿԺԴՀ ղեկավարը, հարձակման դեպքում Փհենյանը «առանց վարանելու» կօգտագործի իրեն հասանելի բոլոր ուժերը, ներառյալ միջուկային զենքը։

Կիմ Չեն Ընը քննադատել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլին՝ երեքշաբթի ռազմական միջոցառման ժամանակ «Հյուսիսային Կորեայի ռեժիմին վերջ դնելու» սպառնալիքի համար՝ ասելով, որ այս սպառնալիքը հստակ ցույց է տալիս, թե որ կողմն է խաթարում տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը: 

Читайте на 123ru.net