World News

Ալիևը Հայաստանին «նախազգուշացրել» է վերջ տալ «վտանգավnր խաղերին»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներ այցելության ժամանակ դիմել է Հայաստանին՝ «նախազգուշացնելով վերջ տալ վտանգավոր խաղերին»:

«Մի կողմից խոսում են խաղաղության մասին, ստում, մյուս կողմից՝ լայնածավալ սպառազինություն են ձեռք բերում: Ո՞վ է նրանց զենք տալիս. Ֆրանսիան և այլ հակաադրբեջանական երկրներ... Այսօր նրանք պետք է հանգիստ թողնեն Հարավային Կովկասը, հանձնվեն, գնան և զբաղվեն իրենց գործերով,  խնդիրներով... Սա իմ նախազգուշացումն է»,- ասել է նա:

Ալիևի պնդմամբ՝ «Հայաստանը միացել է վտանգավոր խաղերին և չպետք է մոռանա Ղարաբաղյան երկրորդ պատերազմի պատմությունը»:

Читайте на 123ru.net