Բրունո Ֆերնանդեշը վերջին 2 խաղում ստացել է ավելի շատ կարմիր քարտ, քան նախորդ 241 խաղում
«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունո Ֆերնանդեշը թիմի վերջին երկու խաղում երկրորդ անընդմեջ կարմիր քարտը ստացավ՝ մանկունյացիներին թողնելով կրկին 10 հոգով։
Կիսապաշտպանը նախ ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Անգլիայի առաջնության 6-րդ տուրի Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ տնային խաղում, (0:3) ապա Եվրոպայի լիգայի «Պորտուի» դեմ խաղում` (3:3) այս անգամ 2-րդ դեղին քարտից հետո:
Այսպիսով, Բրունո Ֆերնանդեշը վերջին 2 խաղում 2 անգամ հեռացվել է խաղադաշտից, մինչդեռ 2020 թվականի հունվարից ի վեր «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ 241 խաղում պորտուգալացին նույնիսկ մեկ անգամ կարմիր քարտ չի ստացել։