ՆԳՆ աշխատակիցները հայտնաբերել են գողացված բեռնատարը
ՆԳՆ աշխատակիցները հոկտեմբերի 3-ին հայտնաբերել են Արցախի քաղաքացի 28-ամյա Կարեն Մ․-ին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որը առևանգել էին սեպտեմբերի 28-ին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ավտոմեքենան մասամբ ձևափոխված հայտնաբերվել է Վեդիի Գոռավան բնակավայրի Արարատյան 1 հասցեում՝ թաքցրած։
Մեքենան գողանալու հաղորդումը տրվել էր սեպտեմբերի 28-ին, ժամը 11։40-ի սահմաններում: Կարեն Մ․-ն և հայտնել էր, որ այդ օրը Արցախի պողոտա 34/1 հասցեից գողացել են իրեն պատկանող «КамАЗ» մակնիշի բեռնատարը։ Կարեն Մ․-ին պատճառվել էր մոտ 15 հազար դոլարի նյութական վնաս։
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկել էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը ճշտելու, նրանց և գողացված ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։