«Խաղաղության պայմանագիրը» ոչ թե փաստաթուղթ է, այլ դիվանագիտական գործընթաց. Արա Ղազարյան
Սեպտեմբերի 26-ին ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի շրջանակում տեղի ունեցած Միրզոյան–Բայրամով հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ առաջին անգամ շրջանառվեց «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիր» անվանումը։