World News

ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 227-ի

Միացյալ Նահանգներում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 227-ի։ Փոթորիկը հարվածել է երկրի հարավարևելյան վեց նահանգներին. ամենաշատ զոհերը գրանցվել են Հյուսիսային Կարոլինայում, գրում է apnews.com-ը:

«Հելեն»-ը՝ որպես 4-րդ կարգի փոթորիկ, սեպտեմբերի 26-ին հարվածել է ԱՄՆ-ի ափերին՝ զանգվածային ավերածություններ առաջացնելով իր ճանապարհին: Այն քանդել է տներ, ավերել ճանապարհներ և միլիոնավոր մարդկանց զրկել էլեկտրաէներգիայից և բջջային հեռախոսակապից:

Դեռևս պարզ չէ, թե քանի մարդ է անհայտ կորած, զոհերի թիվը կարող է մեծանալ:

«Հելեն»-ը 2005 թվականին գրանցված «Կատրինա» փոթորկից ի վեր ԱՄՆ-ին հարվածած ամենամահաբեր փոթորիկն է:

Ատլանտյան օվկիանոսում փոթորիկների սեզոնը շարունակվում է մինչև նոյեմբերի վերջ, և ներկայումս սպասվում է ևս երկու փոթորիկ: Գիտնականները վերջին ժամանակներում հաճախակի և ինտենսիվ բնական աղետները կապում են մոլորակի կլիմայի փոփոխության հետ:

Читайте на 123ru.net