World News

Լիբանանն Իսրայելի գործողությունների պատճառով հետաձգել է ուսումնական տարվա մեկնարկը

Լիբանանը կհետաձգի ուսումնական տարվա մեկնարկը, քանի որ Իսրայելը մեծացնում է երկրի տարածքում իր ավիահարվածները «Հեզբոլլահ» շարժման օբյեկտների դեմ, գրում է timesofisrael.com-ը:

Կրթության նախարար Աբբաս Հալաբին նշել  է, որ ավելի քան մեկ միլիոն ուսանողների համար նոր ուսումնական տարվա մեկնարկի ամսաթիվը կլինի նոյեմբերի 4-ը՝ «անվտանգության ռիսկերի» պատճառով։

Հավելենք, որ վերջին 11 օրվա ընթացքում Լիբանանի տարածքում առնվազն 100 երեխա է սպանվել, իսկ վերջին վեց շաբաթվա ընթացքում ավելի քան 690 երեխա վիրավորվել է։ Այս մասին X-ի միկրոբլոգում ահազանգել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

Նշենք, որ Իսրայելն ինտենսիվ ռմբակոծում է Լիբանանի տարածքը, այդ թվում՝ մայրաքաղաք Բեյրութը՝ պնդելով, թե պայքարում է ընդդեմ «Հեզբոլլահ» շարժման և չի թիրախավում խաղաղ քաղաքացիներին:

Читайте на 123ru.net