World News

«Վրացական երազանք»-ը կվերսկսի նախագահի դեմ իմփիչմենթի գործընթացը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կվերսկսի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ իմփիչմենթի գործընթացը. պատճառը նրա արտասահմանյան այցերն են, որոնք համաձայնեցված չեն եղել կառավարության հետ:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին:

Վրաստանի սահմանադրության համաձայն՝ նախագահը միջազգային հարաբերություններում ներկայացուցչական լիազորություններն իրականացնում է կառավարության համաձայնությամբ: Սահմանադրության խախտումը կարող է հիմք դառնալ իմփիչմենթի համար։

Նախագահին իմփիչմենթ հայտարարելու համար անհրաժեշտ է խորհրդարանի 100 պատգամավորի ձայնը, սակայն իշխող կուսակցությունն ունի 84 ձայն։

Читайте на 123ru.net