Ոչ օլիմպիական քաշային կարգերի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանն ունի 8 մասնակից
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնության մասնակիցների անունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք մրցաշարին ազատ ոճային մարզիկներից կմրցեն Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Արման Անդրիասյանը (70 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Իգոր Սարգսյանը (92 կգ), իսկ հունահռոմեականներից մեդալների համար կպայքարեն Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ):
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կանոնադրությամբ Օլիմպիական խաղերի մասնակից մարզիկներն իրավունք չունեն մասնակցելու աշխարհի առաջնությանը:
Ոչ օլիմպիական քաշային կարգերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 28-31-ը: