World News

Ադրբեջանցի պատգամավորները դիմել են Բայրամովին՝ խնդրելով խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և դադարեցնել USAID-ի ծրագրերը

Ադրբեջանցի պատգամավորները դիմել են արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ խնդրելով խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և դադարեցնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերը։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում ասել է խոսնակ Սահիբա Գաֆարովան՝ պնդելով, թե «Բաքուն վարում է անկախ ներքին և արտաքին քաղաքականություն»։

Նա հիշեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ «ոչ ոք չի կարող Բաքվին որևէ բան թելադրել կամ միջամտել ներքին գործերին», և որ իրենք «կանեն այն, ինչ անհրաժեշտ են համարում»:

Читайте на 123ru.net