Արարատի մարզում մայրը տան այգում հայտնաբերել է որդու մարմինը
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 02:45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատի մարզի գյուղերից մեկում տղամարդը ինքնասպանություն է գործել:
Shamshyan.com-ի տեղեկություններով,ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի սեփական տան բակում՝ ծիրանենու մոտ, հայտնաբերել են նույն տան բնակիչ 36-ամյա Աշոտ Ս.-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան ծառից կախված հայտնաբերել է մայրը, ով պոլիէթիլենային պարանը կտրել է և դին իջեցրել:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: