World News

Իսպանական հանրահայտ պարբերականը անդրադարձել է «Նոա»-ի հարձակվողին

Իսպանական հանրահայտ Sport.es պարբերականն անդրադարձել է «Նոայի» 27-ամյա բրազիլացի հարձակվող հարձակվող Մաթեուս Այասին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Մաթեուս Այասը, որը կուռք էր «Միրանդեսում», փայլում է Կոնֆերենցիաների լիգայում՝ խաղալով հայկական «Նոայում»։
 
Բրազիլացին խփեց «Նոայի» պատմական գոլը՝ առաջինը Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում։
 
Հայկական «Նոան», որն ընդամենը 7 տարվա պատմություն ունի, իր նորամուտը նշեց Լիգայի փուլում չեխական «Մլադա Բոլեսլավի» դեմ խաղում:

Խաղը տեղի էր ունենում Հայաստանի մայրաքաղաք Երևանում, և 58-րդ րոպեին հայկական թիմն առաջ անցավ հաշվի մեջ։ Եվրագավաթների հիմնական փուլում նրանց երբևէ խփած առաջին գոլի հեղինակը մեծն Մաթեուս Այաշն էր:

Բրազիլացի ֆուտբոլիստն իսկական կուռք էր «Միրանդեսում»՝ 2019-20 մրցաշրջանում գավաթային հիանալի մրցաշրջանով, որում Անդուվայի ֆուտբոլիստները հասան մինչև կիսաեզրափակիչ:

27-ամյա Մաթեուսը հասցրել է խաղալ «Օվիեդոյում», «Ռասինգ Սանտանդերում», բացի այդ՝ ԱՄՆ–ի «Օռլանդո Սիթիում» և պորտուգալական «Մորեյրենսեում»:

Հիմա նա երջանիկ է խաղալով հայկական ակումբում, որը ստեղծվել է 2017 թվականին «Արցախ» անվանվամբ։ Հետագայում ակումբն անվանափոխվել է «Նոա»՝ ի պատիվ Նոյի: Ըստ լեգենդի՝ կենդանիներով լի տապանը իջել է հայկական Արարատ լեռան վրա։ Հենց այստեղից էլ ծագում է ակումբի անունը: Մաթեուս Այասն արդեն հայկական ֆուտբոլի պատմության մեջ է. հիշարժան գոլ և 2։0 հաշվով հաղթանակ»,-գրել է պարբերականը:

Հիշեցնենք, որ «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի առաջին տուրում տանը վստահ հաղթանակ տարավ չեխական «Մլադա Բոլեսլավի» նկատմամբ (2:0)

Читайте на 123ru.net