World News

ՃՏՊ Աշտարակի խճուղում․ կան տուժածներ

Հոկտեմբերի 9-ին, ժամը 11:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղում՝ Վահագնի թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակի խճուղու թիվ 2ա հասցեի մոտակայքում բախվել են «KamAZ» (վարորդ՝ Զ․ Տ․) և «Howo» (վարորդ` Է. Օ.) մակնիշների բեռնատարները, «KamAZ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է․ վերջինից առկա է վառելիքի արտահոսք։

Զ․ Տ․-ն և Է․Օ․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «KamAZ» մակնիշի բեռնատարը և դադարեցրել վառելիքի արտահոսքը։

The post ՃՏՊ Աշտարակի խճուղում․ կան տուժածներ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net