ՀՀ քաղաքացիները՝ ընդդեմ հայերի
Մարդու ինքնությունն ունի մի քանի բաղադրիչներ։ Ինքնությունը, այն իմաստով, որով գործածվում է հանրային-քաղաքական դիսկուրսում, անհատական, խմբային և հավաքական ինքնության միավորումն է։ Ավելի պարզ՝ մարդու ինքնությունն արտահայտվում է նախ՝ որպես անհատի, ապա՝ որպես խմբի (ընտանիք, ազգականներ, և այլն), ու նաև՝ որպես հավաքականության (ազգ, ժողովուրդ) ինքնություն։ Որևէ հասարակության հավաքական ինքնությունը կամ, ինչպես ընդունված է ասել, ազգային ինքնությունն ինքնության այս մակարդակների հարաբերականորեն հավասարակշռված ու էլի հարաբերականորեն ներդաշնակ միավորումն է։