World News

Պուտինը ժամանել է Աշխաբադ, որտեղ կհանդիպի Իրանի նախագահի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ, հայտնում է kommersant.ru-ն:

Պուտինը կհանդիպի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, ինչպես նաև կմասնակցի «Ժամանակների և քաղաքակրթությունների հարաբերությունները խաղաղության և զարգացման հիմքն են» ֆորումին։

Երկու երկրների նախագահները նախատեսում են քննարկել երկկողմ հարցեր և Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումը, հայտնել են Կրեմլում։ Բացի ՌԴ նախագահից, ֆորումին կմասնակցեն ավելի քան 10 երկրների ղեկավարներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և ԱՊՀ-ի ղեկավարներ։

Читайте на 123ru.net