World News

Արմեն Ամիրյանը Ռադիոտան հետևում շենք է կառուցում

Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը Ռադիոտան հետևում բնակելի շենք է կառուցում: Այս մասին տեղեկանում ենք Ամիրյանի մասնակցությամբ նկարահանված տեսանյութից:

«Երբ ես պատանի էի, այստեղ դեռ  60-ականներից լավաշի փուռ կար, որտեղից օգտվում էին ոչ միայն հարակից շենքերի բնակիչներն, այլև Հանրային հեռուստատեսության և ռադիոյի աշխատակիցները»,-տեսանյութի մեջ պատմել է Ամիրյանը:

«Այդտեղ ժամանակին տուն եմ կառուցել, իսկ հիմա արդեն բնակելի շենք է նախագծվել»,- հայտնել է նա:

6 հարկանի շենքը կունենա 20 բնակարան: Շենքի կառուցման աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2025թ.-ի դեկտեմբերին:

Читайте на 123ru.net