Իսպանիայի հավաքականը Լամին Յամալի հետ կապված հայտարարություն է արել
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 17-ամյա հարձակվող Լամին Յամալը լքել է ազգային թիմի ճամբարը։
Այս մասին պաշտոնական կայքում հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ Յամալին հաջողվել է խուսափել վնասվածքից ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի Դանիայի հավաքականի հետ հանդիպումից հետո (1-0):
Բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ ֆուտբոլիստը պարզապես մկանների գերբեռնվածություն է ունեցել։ Սակայն, որպես նախազգուշական միջոց, Լամինը վերադառնում է կատալոնական թիմ։