World News

ՀՖՖ նախագահը պետք է հեռանա. ՖԱՖ-ի հայտարարությունը (տեսանյութ)

ՀՖՖ նախագահը պետք է հեռանա: Այս մասին հայտարություն են տարածել ՖԱՖ-ԻՑ:

«Մենք գիտեինք, որ այս խաղից հետո, վատ արդյունքի դեպում, մարզիչը հրաժարական է տալու:

Մենք ինչպես 9 տարի առաջ,  հավաքվել  ենք այստեղ, ունենք հարցեր, և պարզաբանումներ ունենք ստանալու ՀՖՖ նախագահից:

Ցանկացած ֆեդերացիայի պետք է ժամանակ տալ, բայց ֆեդերացիան կարող է սխալվել մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ: Մենք ուզել ենք ամեն ինչ անենք, որ լավ լինի: Բայց եկել ենք այն իրավիճակին, որ ՀՖՖ նախագահը նույնիսկ չի գալիս մեր հետ հանդիպելու: Եվ այս դեպքը առաջին անգաը չի: Այս պարագայում մենք կարծում ենք, որ ՀՖՖ նախագահը պետք է հեռանա»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հաղորդել էինք, որ Հայաստան- Հյուսիսային Մակեդոնիա (0-2) հանդիպումից հետո Ալեքսանդր Պետրակովն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:

 

Читайте на 123ru.net