World News

Յամալը խոսել է իր ներկայիս վիճակի մասին

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալը, ով երեկ լքել է ազգային թիմը, խոսել է իր ներկայիս վիճակի մասին։

«Ես հիմա ինձ ավելի լավ եմ զգում: Ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ վերականգնվել ու վերադառնալ խաղադաշտ»,- Յամալի խոսքերն է մեջբերում El Chiringuito-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Յամալին հաջողվել է խուսափել վնասվածքից ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի Դանիայի հավաքականի հետ հանդիպումից հետո (1-0):

Բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ ֆուտբոլիստը պարզապես մկանների գերբեռնվածություն է ունեցել։ Սակայն Լամինն այսօր վերադարձավ կատալոնական թիմ։

Читайте на 123ru.net