World News

Երևանցիների կողմից բարձրաձայնված հարցերի իրականացման ընթացքի նկատմամբ վերահսկողությունը պետք է ավելի բարձր լինի. Տիգրան Ավինյան

Հաստիքացուցակի ամենակարևոր հատվածը վերաբերում է մեր քարտուղարության 6 հաստիքին, որոնք մենք ստեղծում ենք այն պատճառով, որ գործարկել ենք ակտիվ քաղաքացի հարթակը, որից երևանցիները օգտվում են:

Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ակտիվ քաղաքացի հարթակը մեծ ծանրաբեռնվածություն է ավելացրել իր վրա, այդ թվում՝ քարտուղարության վարչության վրա: Մենք միայն վերահսկողության հատվածն ենք ավելացնում, որպեսզի երևանցիների կողմից բարձրաձայնված հարցերի իրականացման ընթացքի նկատմամբ վերահսկողությունն ավելի բարձր լինի: Այս  քարտուղարության 6 հաստիքը դրա մասին է»,- ասաց Ավինյանը:

Читайте на 123ru.net