Ադրբեջանը նշում է «Անկախության վերականգնման օրը»
Ադրբեջանն անկախության օրը նշում է մայիսի 28-ին, իսկ հոկտեմբերի 18-ը` որպես անկախության վերականգնման օր։
1918 թվականի մայիսի 28-ին Ադրբեջանը հռչակվել է անկախ հանրապետություն, բայց 2 տարի անց Կարմիր բանակը մտել է Ադրբեջան և այնուհետև այն դարձել է նախկին Խորհրդային միության կազմում ընդգրկված հանրապետություններից մեկը։
1991 թվականի հոկտեմբերի 18-ին Ադրբեջանը դարձյալ անկախ պետություն է դարձել։ Այդ օրը Գերագույն խորհուրդն ընդունել է «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության սահմանադրական ակտը»։ Ընդունված փաստաթղթում նախկին Խորհրդային միությունը կոչվում էր զավթիչ, իսկ Ադրբեջանը հայտարարվում 1918-ի առաջին հանրապետության իրավահաջորդը։