ԲՐԻԿՍ-ը ելք է ամերիկյան տոտալիտարիզմից. Փեզեշքիանը մեկնել է ՌԴ՝ մասնակցելու կազմակերպության գագաթնաժողովին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՌԴ՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մեկնելուց առաջ, մի շարք հայտարարությունն է արել կազմակերպության վերաբերյալ:
Նա ընդգծել է, որ ԲՐԻԿՍ-ը ելք է ամերիկյան տոտալիտարիզմից: Այս մասին գրում է Tasnim գործակալությունը:
«ԲՐԻԿՍ-ը կազմակերպություն է, որը ստեղծվել է միասնություն և համախմբվածություն ստեղծելու և Ամերիկայի անվիճելի ուժը վերահսկելու համար»,-ասել է Իրանի նախագահը:
Հայտնի է, որ Փեզեշքիանը Կազան է մեկնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով:
«Այս ուղևորության ընթացքում մենք նախատեսում ենք լավ պայմանավորվածություններ ձեռք բերել էներգետիկայի, արդյունաբերության, առևտրի և զբոսաշրջության ոլորտներում։ Սա հնարավորություն է հանդիպելու և զրուցելու Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և ներկա այլ ղեկավարների հետ»,-ասել է Իրանի նախագահը: