World News

ԱԽ քարտուղարն ու իրանական վերլուծական կենտրոնների փորձագետները քննարկել են Հայաստան-Իրան զարգացող հարաբերությունների ընթացքը

Նոյմբերի 5-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է իրանական վերլուծական կենտրոնների փորձագետների հետ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպված «Հայաստան-Իրան. Համագործակցության ընթացքն ու նոր հեռանկարները» խորագիրը կրող փորձագիտական աշխատաժողովի շրջանակներում:

Այս մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդից:

ԱԽ քարտուղարը ողջունել է փորձագետների այցը Հայաստան և կարևորել նման աշխատաժողովների անցկացումը, որոնք միտված են ամրապնդելու քաղաքական շրջանակների  և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների միջև վստահությունն  ու թափանցիկությունը: Ա. Գրիգորյանը ներկայացրել է Հայաստան-Իրան զարգացող հարաբերությունների ընթացքը և ընդգծել տնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը:

Քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի տարածաշրջայնացման քաղաքականությունը, ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Հայաստան-Արևմուտք հարաբերությունները: Անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքին ու դրա վերջին զարգացումներին:

Ա.Գրիգորյանը հանդիպման երկրորդ մասում պատասխանել է փորձագետների հարցերին:

Читайте на 123ru.net