World News

Երևանի կենտրոնի 145.000 բաժանորդ անխափան էլեկտրամատակարարում կունենա. ծրագիրը կիրականացվի 40 փողոցում

Երևանի կենտրոնի շուրջ 145.000 բաժանորդ, որից 5000-ը՝ հանրային, անխափան էլեկտրամատակարարում կունենա: Այդ մասին հայտնում են քաղաքապետարանից:

Նախագիծը կիրականացվի շուրջ 40 փողոցում, կանցկացվի 40 կմ մալուխ: 
Շինհրապարակներում, ի դեպ, առկա են Երևանի ավագանու սահմանած չափորոշիչներին համապատասխանող սարքավորումներ՝ ապահովելով հետիոտնի ու երթևեկության անվտանգությունը: 

Երևանի քաղաքապետարանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության համատեղ քննարկած ներդրումային ծրագիրը լուծում կտա տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրներին:

The post Երևանի կենտրոնի 145.000 բաժանորդ անխափան էլեկտրամատակարարում կունենա. ծրագիրը կիրականացվի 40 փողոցում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net