Պատերազմը կավարտվի միայն այն ժամանակ, երբ Իսրայելը դադարեցնի իր ագրեսիան Լիբանանի դեմ. Հեզբոլլահի առաջնորդ
Հեզբոլլահի առաջնորդը նշել է Իսրայելի հետ պատերազմի ավարտի պայմանը:
«Պատերազմը կավարտվի միայն այն ժամանակ, երբ Իսրայելը դադարեցնի իր ագրեսիան Լիբանանի դեմ, և միայն դրանից հետո մենք կհամաձայնվենք անուղղակի բանակցությունների գնալ Լիբանանի խորհրդարանի ղեկավար Նաբիհ Բերրիի միջնորդությամբ»,- ասել է Հեզբոլլահի նոր գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը տեսաուղերձի ժամանակ։
Մեկնաբանելով ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակը՝ Քասեմը նշել է.
«Հեզբոլլահը ծրագրեր չի կազմում՝ հիմնվելով ամերիկյան ընտրությունների վրա։ Նրանք մեզ համար արժեք չունեն»։