Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը հանդես կգա Անգլիայի 7-րդ դիվիզիոնում
«Հարբորո Թաունը» հայտարարել է Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սանդրոյի հետ պայմանագիր կնքելու մասին:
Ակումբը հանդես է գալիս Անգլիայի առաջնության 7-րդ դիվիզիոնում։
Կիսապաշտպանն իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին հայտնել էր 2023 թվականի սեպտեմբերին։ Սակայն նա այժմ որոշել է վերսկսել այն։ Բրազիլիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 17 հանդիպում և մեկ գոլ խփել։
Անգլիայում նա հանդես է եկել «Վեստ Բրոմվիչի» և «Տոտենհեմի» կազմում, ինչպես նաև ներկայացրել է «Ջենոան» ու «Ուդինեզեն»։