World News

Գայանայի իշխանությունները 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր քաղաքացու կվճարեն 480 դոլար՝ նավթի վաճառքից ստացված եկամտից

Գայանայի իշխանությունները հայտարարել են, որ երկրի` 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր քաղաքացու կվճարեն 100,000 գայանական դոլար (մոտ 480 դոլար)։ Այսպիսով, կառավարությունը որոշել է քաղաքացիների շրջանում բաշխել նավթի վաճառքից ստացված եկամուտները:

Նավթի արդյունահանումը Գայանան դարձրել է աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկը, նկատում է The Guardian թերթը։

Երկրի բնակչությունը 800,000-ից մի փոքր պակաս է։ Մոտ 400,000 քաղաքացիներ ապրում և աշխատում է այլ երկրներում։ Նրանք նույնպես իրավասու են վճարման համար, թեև գումարը ստանալու համար ստիպված կլինեն մեկնել երկիր:

Մինչև 2015 թվականին Գայանայի տարածքային ջրերում նավթի խոշոր հանքավայրի հայտնաբերումը, երկիրը Հարավային Ամերիկայում ամենաաղքատներից մեկն էր։ Այժմ, ըստ ԱՄՀ-ի, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն գերազանցում է 80,000 դոլարը, և փորձագետների մեծ մասը համաձայն է, որ վճարումն օգուտ կբերի քաղաքացիներին և տնտեսությանը, նույնիսկ եթե այն որոշակի գնաճ առաջացնի:Ընդդիմության ներկայացուցիչներն իրենց հերթին պնդում են, որ նման վճարումները պետք է կանոնավոր լինեն, որպեսզի քաղաքացիները ստանան երկրի նավթային եկամուտների արդար բաժինը:

Читайте на 123ru.net