World News

Գործարկված էլեկտրոնային աճուրդների համակարգը հնարավորություն կտա առցանց մասնակցել պետական գույքի աճուրդներին՝ առանց ֆիզիկական ներկայության

Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջին անգամ գործարկել է պետական գույքի էլեկտրոնային աճուրդների համակարգը՝ www.e-auctions.am-ը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՊՊԳԿ-ն:

«Հարթակը հնարավորություն է տալիս առցանց մասնակցել պետական գույքի աճուրդներին՝ առանց ֆիզիկական ներկայության: Օգտատերերը կարող են իրական ժամանակում առցանց հետևել աճուրդներին, ներկայացնել հայտեր և ստանալ ծանուցումներ թե՛ ընթացքի, թե՛ արդյունքների վերաբերյալ: Հարթակն ապահովում է նաև անվտանգ վճարային համակարգ:

Այս նախաձեռնությունը նպատակ ունի բարձրացնել պետական գույքի կառավարման թափանցիկությունը և արդյունավետությունը՝ միաժամանակ հնարավորություն տալով քաղաքացիներին և կազմակերպություններին հեշտորեն մասնակցել աճուրդներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Читайте на 123ru.net