Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան (տեսանյութ)
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը․
«Մենք ոչ ստանդարտ պայմաններում ենք ու չենք քննարկել ընտրություններին մասնակցության հարցը։ Մեր նպատակն անփոփոխ է՝ օր առաջ հեռացնել այս իշխանություններին։
Կարող է այն վստահությունը չունենք ժողովրդի մեջ, որը կուզեինք, բայց մեզնից ավելի էլ ունեցող չկա։ Բնական է, որ ընտրություններից հետո մեր վարկանիշի վրա ազդող գործոններ կային, նաև այն, որ Փաշինյանին դեռ չենք հեռացրել։ Բայց մինչև վերջ կռիվ ենք տալու մեր նպատակների իրագործման համար»,- նշել է պատգամավորը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում