World News

«Տեխնոտուն» ընկերությունը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած Նորքի Այգիների ծառատունկին (տեսանյութ)

«Տեխնոտուն» ընկերությունը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած Նորքի այգիների ծառատունկին։ Նոյեմբերի 16-ին, Հայկական կառուցապատող «Տեխնոտուն» ընկերությունը, ի դեմս տնօրեն Տիգրան Մնացականյանի, մասնակցեց Երևանի Քաղաքապետարանի նախաձեռնած Նորքի այգիների վերականգնման լայնամասշտաբ ծառատունկին։ Նախագծի համաձայն, 7 հա տարածքի վրա շուրջ 2,500 ծառ է տնկվել։ «Տեխնոտուն»-ն իր ողջ մարդկային ռեսուրսն ու աշխատանքային ներուժը ներդրեց այս կարևոր նախագծի իրականացման համար։

Շինարարական տեխնիկայով և այլ շինարարական ռեսուրսներով իրականացվեց մաքրության, հողային դժվար ռելիեֆային, դարավանդների կառուցման և ոռոգման համակարգի մասնակի փոխարինման աշխատանքներ։

Անդրադառնալով նախագծին, «Տեխնոտուն» ընկերության տնօրեն Տիգրան Մնացականյանն ընդգծում է. «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը մշտապես Տեխնոտուն ընկերության ուշադրության կենտրոնում է։ Յուրաքանչյուրս, անկախ մեր մասնագիտությունից ու զբաղմունքից, առաջին հերթին Երևանի բնակիչներ ենք։ Մեզ համար անչափ կարևոր է Երևանի զարգացումն ու բարեկարգումը՝ էկոգիտակից կորպորատիվ շուկա և հասարակություն կերտելու համատեքստում։

Հատկանշական է նաև «Տեխնոտուն» ընկերության և ֆրանսիական Accor հյուրանոցային խմբի հուշագրի ստորագրումը, համաձայն որի՝ Նորքի Այգիներ 180 հասցեում կառուցվում է Pullman Residences Yerevan բնակելի համալիրը։ Pullman-ի բազմամյա գործունեությունը նույնպես փաստում է շրջակա միջավայրը առաջնահերթ համարելը։

Մեր մեծ երազանքն է, որպեսզի մենք, մեր երեխաներն ու ապագա սերունդներն ապրեն մաքուր, ծառաշատ քաղաքում։» Հիշեցնենք, որ «Տեխնոտուն» ընկերությունը Հայաստանում կառուցում է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող համալիր՝ Pullman Residences Yerevan-ը, որի հողի ընդհանուր տարածքը 20,000 ք․մ․ է։  Տարածքի 16,000 ք․մ․-ը հասարակական ենթակառուցվածքներ, կանաչապատ ու բաց տարածքներ են լինելու։

Համալիրը հավատարիմ է մնալու «No Car» քաղաքականությանը՝ խրախուսելով էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցներ, որոնք կնպաստեն ակտիվ ապրելակերպին՝ նվազեցնելով ածխաթթու գազի արտանետումները, ինչպես նաև լինելու են հատուկ հեծանվուղի և վազքուղի։ Էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանները և մեծաքանակ կայանատեղիները ապահովելու են հարմարավետ շարժ բնակիչների և հյուրերի համար։ Այս ամենը երաշխավորված ստանդարտներ են, որոնք ի սկզբանե որդեգրել էր մեր ընկերությունը, ինչն իր հերթին համընկավ Accor խմբի, ինչպես նաև Pullman բրենդի մոտեցման հետ։ Ֆրանսիական Accor-ի Pullman բրենդն առաջին անգամ է ներկայացվելու Հայաստանում՝ հայկական «Տեխնոտուն» ընկերության հետ համագործակցության շնորհիվ:

Читайте на 123ru.net