World News

Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։

Lրագրողը Ուկրաինայի նախագահին հարցրել է, թե արդյոք օկուպացված տարածքների մի մասը կարող է մնալ Ռուսաստանի վերահսկողության տակ՝ որպես զինադադարի համաձայնագրի կամ խաղաղության պայմանագրի մաս:

«Մենք չենք կարող օրինականորեն ճանաչել Ուկրաինայի որևէ օկուպացված տարածք որպես ռուսական։ Խոսքը նաև 2014թ.-ից սկսած Պուտինի կողմից օկուպացված տարածքների մասին է: Իրավական առումով մենք սա չենք ճանաչում, չենք ընդունում։ Մյուս կողմից՝ մենք հասկանում ենք, որ առայժմ չունենք այնպիսի ուժ, զենքեր՝ Պուտինին 1991 թվականի սահմaններին հետ շպրտելու համար»,- ասել է Զելենսկին։

Լրագրողը հարցրել է Ուկրաինայի նախագահին, թե արդյոք նա պատրաստ է հրաժարվել Ղրիմից հանուն խաղաղության համաձայնագրի՝ «վերջ դնելու այս պատերազմին և դադարեցնելու արյունահեղությունը Եվրոպայում»:

«Ես արդեն ասել եմ, որ մենք պատրաստ ենք դիվանագիտական ճանապարհով վերադարձնել Ղրիմը։ Մենք չենք կարող վատնել մեր տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը՝ Ղրիմի վերադարձի համար։ Մենք հասկանում ենք, որ Ղրիմը կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով»,- պատասխանել է Զելենսկին։

Читайте на 123ru.net