World News

Ռոդրին նշել է, թե երբ է ակնկալում վերականգնվել

«Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին հայտնել է վնասվածքից իր ապաքինման մոտավոր ժամկետը։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ծնկի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել։

«Կփորձեմ վերականգնվել միչև մարտ կամ ապրիլ, ցանկանում եմ ավարտին հասցնել մրցաշրջանը։ Հաշվի առնելով Ազգերի լիգան ու Աշխարհի ակումբային նոր առաջնությունը՝ կարծում եմ, որ հաջողության կհասնեմ»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում Cadena Ser-ը։

Հոկտեմբերի 28-ին Ռոդրին ստացել է «Ոսկե գնդակը» որպես անցած մրցաշրջանի լավագույն խաղացող: Իսպանացին դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին ֆուտբոլիստը, որն արժանացել է այս հեղինակավոր մրցանակին 2008 թվականից ի վեր, երբ «Ոսկե գնդակին» արժանացել էր այդ ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկող Կրիշտիանու Ռոնալդուն:

Читайте на 123ru.net