World News

Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել

Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին բաժանորդագրված է ավելի քան 67 միլիոն մարդ։

Еuro-football.ru-ն գրում է, որ աստղային ֆուտբոլիստի վերջին հյուրը բլոգեր MrBeast-ն էր։ Հենց նրա YouTube ալիքն է ամենահայտնին՝ 331 միլիոն բաժանորդով։

Հաղորդման ժամանակ  Ռոնալդուն բլոգերին ասել է, որ չի պատրաստվում գերազանցել YouTube-ի ամենաշատ բաժանորդների նրա ռեկորդը։

«Սա քո ռեկորդն է։ Չեմ ցանկանում ընդհատել այն»,- ասել է 39-ամյա Ռոնալդուն։

Читайте на 123ru.net