Աշտարակ-Օհանավան ճանապարհին «GAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 15:28-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «GAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Պ․, ծնված 1958 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Ուղևորներ Կ․ Ն․-ն և Լ․ Հ․-ն (ծնված 2006 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, վարորդին տեղում ցուցաբերվել է առաջին օգնություն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։