World News

Հայտնի է՝ նախկին ակումբը որքան կվճարի Մբապեին

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը՝ ընդդեմ թիմի նախկին հարձակվող Կիլիան Մբապեին չվճարված աշխատավարձերի և բոնուսների վերաբերյալ որոշման։ Այս մասին հայտնում է իսպանական AS-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան ՊՍԺ-ին պարտավորեցրել էր 55 միլիոն եվրո վճարել ֆուտբոլիստին, սակայն ակումբը մերժել էր և բողոքարկել այդ որոշումը։ Այն գումարը, որը փարիզյան ակումբը պարտք է հարձակվողին, ներառում է չվճարված աշխատավարձերը, ինչպես նաև բոնուսները:

Մբապեն 2024 թվականի ամռանը հեռացել է փարիզյան գրանդից՝ ազատ գործակալի կարգավիճակով համալրելով Մադրիդի «Ռեալի» շարքերը։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը «արքայական» ակումբի կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Читайте на 123ru.net