World News

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

Անդրես Ինյեստայի նախկին ակումբը ՝«Վիսել Կոբեն» նվաճեց 2024 թվականի Ճապոնիայի գավաթը։

Մրցաշարի եզրափակչում Տակայուկի Յոշիդայի թիմը 1-0 հաշվով հաղթեց «Գամբա Օսակային»։ Միակ գոլն իր ակտիվում գրանցեց Տայսեյ Միասիրոն։

Կոբեն ներկայացնող ակումբը երկրորդ անգամ նվաճեց Ճապոնիայի գավաթը (առաջինը՝ 2019)։ Ակումբը նաև մեկական անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն (2023) և Սուպերգավաթի հաղթող (2020)։

Թիմի կազմում կա ընդամենը երկու լեգիոներ՝ բրազիլացիներ Մատեուս Տուլերն ու Ժեան Պատրիկը։ Կազմում շատ են ճապոնացի ֆուտբոլիտները, որոնք ժամանակին հանդես են եկել հավաքականում և եվրոպական թոփ առաջնություններում՝ պաշտպան Գոտոկու Սակային (Համբուրգ, Շտուտգարտ), կիսապաշտպան Հոտարու Յամագուչին (Հանովեր), հարձակվողներ Յույա Օսակոն (Քյոլն, Վերդեր) և Յոշինարի Մուտոն (Մայնց, Նյուքասլ)։

«Վիսել Կոբեն» մոտ է նաև երկրորդ տարին անընդմեջ դառնալու Ճապոնիայի առաջնության չեմպիոն․ առաջնության ավարտից երկու տու առաջ թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երեք միավորի առավելություն ունենալով մոտակա մրցակցից։

Читайте на 123ru.net