World News

Ուկրաինային աջակցելու հարցում «կարմիր գծեր» չկան․ Ֆրանսիայի ԱԳՆ

Ուկրաինային աջակցելու հարցում «կարմիր գծեր» չկան։ BBC-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն։

Նա հայտարարել է, որ Ուկրաինան կարող է ֆրանսիական հեռահար հրթիռներ արձակել Ռուսաստանի վրա «ինքնապաշտպանության համար», բայց չի հաստատել, թե արդյոք ֆրանսիական զենքն արդեն օգտագործվել է:

«Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Ինչո՞ւ: Որովհետև վտանգված է մեր անվտանգությունը: Ամեն անգամ, երբ ռուսական բանակը մեկ քառակուսի կիլոմետրով առաջ է գնում, սպառնալիքը մեկ քառակուսի կիլոմետրով մոտենում է Եվրոպային», - ասել է նա:

Читайте на 123ru.net