Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվեցին Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվեց կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվեց վերահսկող։ Խորհրդի անդամների քվեարկությամբ ընտրվել եմ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է իմ թեկնածությունը»,- հայտնել է Խուդաթյանը։