«Կոռոպցիան ձեր հայրանանունն է». ծեծկռտուք Սերբիայի խորհրդարանում
Ընդդիմության և իշխող կոալիցիայի պատգամավորները ծեծկռտուք են կազմակերպել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
ԱյսօրՍերբիայի խորհրդարանը պետք է քննարկեր 2025 թվականի բյուջեի նախագիծը: Նիստի սկզբում օրակարգը հաստատելուց հետո ընդդիմության պատգամավորները կանգնել են իրենց տեղերից ՝ կառավարության հրաժարականի կոչերով: Նրանք իշխանություններին մեղադրում են նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում երեսկալի փլուզման հետևանքով 15 մարդու մահվան մեջ: Ընդդիմադիրները պնդում են, որ միջադեպը իշխանության կոռումպացվածության հետևանքն է:
Նրանք պարզել են պաստառներ, որտեղ գրված է եղել՝ կոռոպցիան ձեր հայրանանունն է: